24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Հայրենիքի փրկության շարժման» անդամների ակցիան ԱԳՆ շենքի մոտ ավարտվեց: Նիկոլ Փաշինյանն այդպես էլ գլխավոր մուտքով չմոտեցավ շենքին` կրկին անգամ ապացուցելով, որ անարգել և առանց մեծաթիվ ոստիականական ուժերի նա ի վիճակի չէ տեղաշարժվել իր երկրում:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ հնարավոր է, որ այլ մեքենայով Փաշինյանը մտել է շենք եւ դուրս է եկել:
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչը հայտնեց, որ Փաշինյանն ԱԳՆ-ում հանդիպման պլանավորված ժամից մեկ ժամ շուտ է գնացել նախարարություն: Շարժման ներկայացուցիչները դա պայմանավորեցին նրա վախով:
Ակցիայի մասնակիցները հավաքվելու են նաև նախագահականի մոտ, որտեղ, նախնական տվյալներով ժամը 15:00-ին, նախատեսված է նախագահի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ:
ԱԳՆ շենքի մոտ նաեւ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացրել:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Կառավարության առաջին մասնաշենքից երրոդ մասնաշենք՝ մոտ 200 մետր, տեղաշարժվելու համար մեծաթիվ ոստիկանական ուժեր փակել էին տարածքը: Փաշինյանը հազարավոր ոստիկանների օգնությամբ, որոնք փակել էին Կառավարության մասնաշենքերի բոլոր կողմերը, անցավ այգով, քաղաքացիների՝ «դավաճան» կոչերի ներքո։ Փաշինյանին ուղեկցում են անվտանգության աշխատակիցները՝ նույն պաշտպանիչ անձրևանոցներով և պորթֆեյլներով։