կարևոր
1197 դիտում, 8 ամիս առաջ - 2021-03-13 14:05

Նիկոլը դավաճանել է բոլոր նրանց, ովքեր հավատացել են նրան և իրականացրել հեղափոխությունը, նշանակում է, որ նա ընդունակ է դավաճանության. փաստաբան

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը գրում է.

«Չգիտեմ, Նիկոլը պատերազմի ժամանակ դավաճանություն արել է, թե ոչ, սակայն մի բան հաստատ է.

- նա ոտնատակ է արել հեղափոխության ժամանակ իր իսկ կողմից հայտարարված բոլոր այն արժեքները, որի հիման վրա պետք է կառուցվեր Նոր Հայաստանը.

- սկսել է ապրել և գործել այն արժեքներով, որից ձերբազատվելու համար հեղափոխություն արվեց, դարձել է այդ արժեքների ուլտրա կրողը.

- էդ ամենով դավաճանել է բոլոր նրանց, ովքեր հավատացել են նրան և իրականացրել հեղափոխությունը։

Դա նշանակում է, որ նա ընդունակ է դավաճանության։

Հ.Գ. Այս գրառման առիթ հանդիսացավ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վերաբերյալ նրա վերաբերմունքն ու նոր զարգացումները»։