կարևոր
1277 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-13 13:31

Նիկոլ Փաշինյանը ցանկություն չունի անցկացնել արտահերթ ընտրություններ, եթե անցկացնի էլ, ապա կօգտագործի բոլոր լծակները․ Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանը ցանկություն չունի անցկացնել արտահերթ ընտրություններ, եթե անցկացնի էլ, ապա կօգտագործի բոլոր լծակները․ Արծվիկ Մինասյան

Այնպես չէ, որ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդները ունեն իշխանության գալու, աթոռ վերցնելու խնդիր, այսօր մեր թիվ մեկ խնդիրը երկիրը դավադիր պատերազմի տարած, պարտության մատնած, հսկայական կորուստների պատճառ հանդիսացող, երկիրը աղետի շեմին բերող անձի հեռացումն է իշխանությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ժողովուրդն է որոշելու, թե ով լինելու իշխանություն։ Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չունի անցկացնել արտահերթ ընտրություններ,  և եթե անցկացնի էլ, ապա կօգտագործի բոլոր լծակները։

«Նիկոլ Փաշինյանը չի պոկվի իր աթոռից, եթե յուրաքանչուրը իր հերթին չպահանջի դա։ Մենք չենք կարող ունենալ ապագա, յուրաքանչյուր ընտանիք կհայտնվի չափազանց ծանր վիճակում, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավորել։ Այսօր հասարակության մեջ ագրեսիան և ատելությունը ամենաբարձր մակարդակի վրա է, ինչը անթույլատրելի է, բայց սրա թիվ մեկ հրահրողը, դրդողը եղել է և շարունակում է մնալ իշխանությունը: Ես ազդակներ եմ ստանում սփյուռքից, իրենց թվում է, որ ընդդիմություն է, որ պարզապես իշխանություն է ուզում, դա այդպես չէ»,-ասաց նա։