կարևոր
1029 դիտում, 2 ամիս առաջ - 2021-03-13 13:16

Փաշինյանի անունը մնալու է հայ ժողովրդի պատմության մեջ՝ որպես աններելի սրիկայի, որը կործանեց երկիրը. Էդգար Ղազարյան

Փաշինյանի անունը մնալու է հայ ժողովրդի պատմության մեջ՝ որպես աններելի սրիկայի, որը կործանեց երկիրը. Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանի անունը մնալու է հայ ժողովրդի պատմության մեջ՝ որպես աններելի սրիկայի, որը կործանեց երկիրը՝ դառնալով հազարավոր մարդկանց մահվան, մեծ ավերածությունների և կորուստների պատճառ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«1945 թվականի մայիսի 8-ին ստորագրվել է Գերմանիայի ռազմական կապիտուլյացիայի ակտը։ Դա պատմական փաստ է, որը ոչ մի կապ չունի Ադոլֆ Հիտլերի ողջ կամ մեռած լինելու, իշխանության ղեկին, կամ բանակի բունկերում գտնվելու հանգամանքի հետ։ Նրա անունը մնացել է այդ երկրի պատմության մեջ՝ որպես աններելի սրիկայի, որը կործանեց երկիրը՝ դառնալով միլիոնավոր մարդկանց մահվան, մեծ ավերածությունների և կորուստների պատճառ, պատերազմի գլխավոր պատասխանատու և թիվ մեկ մեղավոր։

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվել է Հայաստանի փաստացի կապիտուլյացիայի հայտարարությունը։ Դա պատմական փաստ է, որը ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի ողջ կամ մեռած լինելու, իշխանության ղեկին, կամ բանակի բունկերում գտնվելու հանգամանքի հետ։ Նրա անունը մնալու է հայ ժողովրդի պատմության մեջ՝ որպես աններելի սրիկայի, որը կործանեց երկիրը՝ դառնալով հազարավոր մարդկանց մահվան, մեծ ավերածությունների և կորուստների պատճառ, պատերազմի գլխավոր պատասխանատու և թիվ մեկ մեղավոր»,- գրել է նա։