կարևոր
403 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-13 12:51

Նախագահն այսօր կհանդիպի նաև ԱԺ Իմ քայլը և Լուսավոր Հայաստան խմբակցությունների ղեկավարների հետ

Նախագահն այսօր կհանդիպի նաև ԱԺ Իմ քայլը և Լուսավոր Հայաստան խմբակցությունների ղեկավարների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մամլո ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ»։ 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպի Փաշինյանի հետ: 

Հավելենք, որ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, պատրաստակամություն էր հայտնել մասնակցել հանդիպմանը վարչապետի հրաժարականի, ժամանակավոր կառավարության ձևավորման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգով և առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ ձևաչափով: