Պատերազմից հետո Կառավարությունից տեղեկացրել են, որ այլևս ՄԻՊ-ին չեն հրավիրելու կառավարության նիստերին, դրա համար ես այլևս չեմ գնում նիստերին: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, թե ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման՝ ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն տվող նախագիծը եղել է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի մեջ:
Հարցին՝ չե՞ն փորձել պարզել՝ ինչո՞ւ ՄԻՊ-ին չեն հրավիրում Կառավարության նիստին, Թաթոյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, թե դա Կառավարության իրավունքն է: