11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Այս պահին փակ են Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող Կառավարության երկրորդ մասնաշենք տանող բոլոր ճանապարհները: Ոստիկանության մեծաթիվ ուժերը տեղակայվել են այստեղ, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի այցը ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Ժամը 12:30 նախատեսվում է նրա ժամանումը:
Քաղաքացիները չեն կարող մոտենալ կամ անցնել այս ճանապարհներով:
Հավելենք, որ Հայրենիքի փրկության շարժումը կոչ է արել այսօր ժամը 12:00-ից հավաքվել Արտաքին գործերի նախարարության դիմաց.
«Հարգելի' հայրենակիցներ,
Նիկոլ Փաշինյանը որոշել է մարտի 13-ին՝ ժամը 12։30-ին, այցելել Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, նա չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել մարտի 13-ին։
Մենք էլ նրան դիմավորենք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որ կրկին բարձրաձայնենք մեր պահանջը՝ առանց Նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ»,- նշված է հայտարարության մեջ։