կարևոր
770 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-13 12:02

ՄԻՊ ֆինանսավորման կրճատման նախագիծը խտրական է. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

ՄԻՊ ֆինանսավորման կրճատման նախագիծը խտրական է. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման՝ Կառավարության նախաձեռնությանը, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։

«ՀՀ կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսվում է վերացնել ՄԻՊ-ի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից, այլևս խնդիրներ բաձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը»,-հայտարարեց Թաթոյանը, ապա հավելեց, թե մի շարք հանգամանքներ պետք է հաշվի առնվեին.

«Այս դրույթով վերացվում է ոչ միայն ՀՀ ՄԻՊ-ի գործունեության երաշխիքը՝ որպես օմբուդսմեն: Մենք ունենք երեք միջազգային կարգավիճակ՝ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, երեխաների իրավունքների կոնվենցիայով նախատեսված միջազգային մեխանիզմ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության՝ ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված մեխանզիմ: Այսինքն՝ սա վերաբերելու է նաև այդ ոլորտներում մեր գործունեությանը»,-ասաց նա:

Թաթոյանի խոսքով՝ նախագիծն առաջարկվել է դեռ 2020-ի սեպտեմբերին, Կառավարությունում քննարկումը եղել է պատերազմից մի քանի օր առաջ, որի ընթացքում Թաթոյանը ներկայացրել է իր առարկությունները, այնուհետև որոշվել է հետաձգել քննարկումը:

«Ես ենթադրում էի, որ պատերազմի ընթացքում մեր աշխատանքի մեծածավալությունը, բարդությունները տեսնելով՝ Կառավարությունը միգուցե հրաժարվի այս մոտեցումից, բայց այդպես չեղավ, և հունվարի ավարտին այս նախագիծը նորից բերվեց քննարկման օրակարգ»,-ասաց նա: