Առողջապահության կազմակերպիչ, «COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանի համոզմամբ կորոնավարակի թվերի ավելացումը պայմանավորված է արհեստական պահանջարկ ստեղծելով, որպեսզի իրացվի բազմաթիվ երկրներում արդեն մերժված պատվաստանյութը: ֆեյսբուքյան իր էջում նա գրում է.
«Կորոնավիրուսի տարածման «կոճակը» կրկին սեղմել են, որովհետև մինչև մայիս Covax facility-ի կողմից ստանալու են AstraZeneca ընկերության արտադրած և բազմաթիվ երկրներում արդեն մերժված պատվաստանյութի 124.800 դեղաչափ: Իսկ դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքները զուտ ուշադրություն շեղելու համար են... ինչքան փող էլ կպավ՝ կպավ...
Ստեղծվում է արհեստական պահանջարկ, որպեսզի իրացվի պատվաստանյութը»: