կարևոր
708 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-13 11:24

Չնայած Փաշինյանը չէր արձագանքել ՀՀ նախագահի հրավերին, այնուհանդերձ, այսօր նրանք կհանդիպեն

Չնայած Փաշինյանը չէր արձագանքել ՀՀ նախագահի հրավերին, այնուհանդերձ, այսօր նրանք կհանդիպեն

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

Հանդիպման մասին տեղեկացնում է նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: 

Հիշեցնենք, որ երեկ տարածած հաղորդագրությամբ Նախագահը անդրադարձել էր մարտի 13-ին հանդիպման մասնակցելու հրավերին պատասխանած բոլոր քաղաքական ուժերի արձագանքին, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի պատասխանի։ Միայն Նիկոլ Փաշինյանն էր, որ որեւէ կերպ չէր արձագանքել Արմեն Սարգսյանին եւ անտարբերության էր մատնել հրավերը, որն ի վերջո տապալված կարելի է համարել։

Հանդիպման իր հրավերի մեջ նախագահը նշել էր՝ «Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում»:

Հավելենք, որ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, պատրաստակամություն էր հայտնել մասնակցել հանդիպմանը վարչապետի հրաժարականի, ժամանակավոր կառավարության ձևավորման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգով և առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ ձևաչափով: