կարևոր
1335 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-13 10:48

Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 1 դպրոցում տնօրենը աշխատանքից հեռացրել է ուսուցիչների եւ այլ աշխատակիցների

Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 1 դպրոցում տնօրենը աշխատանքից հեռացրել է ուսուցիչների եւ այլ աշխատակիցների: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը:

«Դիմում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ կրթության եւ գիոտթյան նախարարությանը, հենց այս պահին դպրոցում կատարվում է խայտառակ ապօրինություն»,-ասաց նա:

Ուսուցիչներից մեկն էլ ասաց, որ աշխատանքից ազատվել է դռնապանը, ով տանը հիվանդ ամուսին ունի եւ ծանր վիճակում է հայտնվել, իրենք էլ իրենց աշխատանքից ազատման  ծանուցագրերը վերցրել են նոր դռնապանից եւ անհապաղ դիմելու են դատարան:

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3-ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ նորանշանակ տնօրենը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։