կարևոր
2053 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-13 09:13

Այսօր՝ 12։00-ից, հավաքվում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց. Հայրենիքի փրկության շարժում

Այսօր՝ 12։00-ից, հավաքվում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց. Հայրենիքի փրկության շարժում

Հավաքվում ենք 12։00-ից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը։

«Հարգելի' հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանը որոշել է մարտի 13-ին՝ ժամը 12։30-ին, այցելել Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, նա չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել մարտի 13-ին։

Մենք էլ նրան դիմավորենք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որ կրկին բարձրաձայնենք մեր պահանջը՝ առանց Նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։

Հավաքվում ենք 12։00-ից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2)»,- նշվում է հայտարարության մեջ։