Մարտի 13-ը տարվա 72-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 295 օր։
- 1781 թ. - Ուիլյամ Հերշելը հայտնաբերեց Ուրան մոլորակը:
- 1797 թ. - Փարիզի «Ֆեյդո» թատրոնում տեղի ունեցավ «Մեդեա» օպերայի պրեմիերան։
- 1897 թ. - ծնվել է Եղիշե Չարենցը՝ հայ մեծագույն գրողներից մեկը։
- 1900 թ. - ծնվել է Յորգոս Սեֆերիսը՝ հույն ամենանշանավոր բանաստեղծներից մեկը։
- 1921 թ. - Մոնղոլիան (նախկինում Արտաքին Մոնղոլիա) հայտարարեց իր անկախությունը Չինաստանից:
- 1989 թ. - Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին և իր գործընկերները հիմնեցին Համաշխարհային սարդոստայնը:
- 2004 թ. - Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտիբ տվեց իր հրաժեշտի համերգը։