17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Արցախն ունենալու է ավելի մոբիլ, ավելի մարտունակ զինված ուժեր: Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում այս մասին ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր: Արցախը երբեք չենք թողնելու որևէ մեկի գրկում , Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական»,- նշել է Բալասանյանը:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրներին: Բալասանյանը նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, և Արցախը կօգնի Հայաստանին այդ հարցում: