կարևոր
2079 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-12 22:22

Այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի. ՀՀ նախագահի աշխատակազմ

Այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի. ՀՀ նախագահի աշխատակազմ

Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը եւ Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձեւաչափը դառնում է անիրագործելի: Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահի աշխատակազմը։

«Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը եւ Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձեւաչափը դառնում է անիրագործելի:

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը եւ պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների եւ արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումները հնարավորություն կտան եւս մեկ անգամ լսել բոլորի տեսակետները, ավելի հստակեցնել դիրքորոշումները եւ դրանց հիման վրա ձեւավորել աշխատանքային օրակարգ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, եւ պետք է անել ամեն ինչ` երկիրը զերծ պահելու ցնցումներից»,- նշվում է հայտարարության մեջ։

Նախագահն, այնուհանդերձ, չի նշել վարչապետի արձագանքի մասին: Մինչ այս պահը վարչապետից հրապարակային որևէ արձագանք չի եղել: Հիշեցնենք, որ հանդիպման իր հրավերի մեջ նախագահը նաև նշել էր վարչապետին՝ «Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում»: