կարևոր
1273 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-12 20:30

«Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարարը հակադարձել է վարչապետին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան Հայաստանում ներքին կայունության վրա, սակայն ամենեւին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ»,-այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Արա Այվազյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը: Տարածաշրջանային խնդիրներից մինչեւ թուրք-ադրբեջանական տենդեմի ծրագրած ռազմական գործողություններ: Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ու վարձկաններին վերաբերող թեմաներից մինչեւ հայաստանյան ներքաղաքական զարգացումներ եւ Փաշինյանի հրաժարականի պահանջ:

Զրույցի առավել ուշագրավ դրվագներն ի մի է բերել  Մարինե Մելիքսեթյանը: