կարևոր
1943 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-12 19:33

Կառավարությունից հրաժարվում են մեկնաբանել տարածված սկանդալային տեսանյութը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բացահայտվել է ծանրագույն հանցագործություն, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը՝ Փաշինյանի ուղղակի ուղղորդմամբ, ուղղակի միջամտություններ է իրականացրել արդարադատությանը: Այս մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց եւ ասվածը փաստերով ներկայացրեց փաստաբան Ամրամ Մակինյանը:

Ըստ նրա՝ Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, մեղադրանք առաջադրելու փաստաթղթի վրա զուգահեռ աշխատում են ոչ միայն գործով քննիչը, այլեւ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, այնինչ մեղադրանք առաջադրելու բացառիկ իրավունքը քննիչինն է, որեւէ այլ անձ իրավունք չունի միջամտելու: Ավելին, Փաշինյանի օգնականն է որոշում՝ ինչ ձեւակերպումներով  ինչ մեղադրանք առաջադրվի:

Անահիտ Հովհաննիսյանն է թեման մանրամասնում: