կարևոր
2358 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-12 17:22

Արագածոտնի մարզում բախվել են Toyota-ն ու «06»-ը. «06»-ն էլ բախվել է ծառերին ու հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում բախվել են Toyota-ն ու «06»-ը. «06»-ն էլ բախվել է ծառերին ու հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Թովմասյանի վարած Toyota մակնիշի և Չքնաղ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Նորիկ Ալոյանի վարած ВАЗ  2106 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «06»-ի վարորդ Ն. Ալոյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 22-ամյա Վլադիմիր Ալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկները։

Բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և հայտնվել դաշտում։ Այն վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ Toyota-ն էլ մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մի մասը նշում էր, թե վթարի պատճառը եղել է մերկասառույցը, մի մասն էլ ասում էր, թե «չլոպա է եղել»։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։