կարևոր
679 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-12 15:43

Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

Մարտի 12-ին` ժամը 09:16-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են 10 տրանսպորտային միջոց։

Փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Գ․) ուղևոր Ա․ Վ․-ին (ծնված 1999 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։