17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Իսպանիա: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
Հարձակվողը կարող է կրկին միանալ «Ռեալ»-ին ամառային տրանսֆերի ընթացքում: Պորտուգալացու գործակալ Ժոզե Մենդեշը բանակցություններ է վարում «արքայական ակումբի» հետ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ իտալական ակումբից մրցաշրջանի ավարտին: Պորտուգալացու գործող պայմանագիրը «Յուվենտուս»-ը հետ նախատեսված է մինչ 2022 թվականը: Հարձակվողը թուրինյան ակումբի տարեկան ստանում է 31 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն այս թիվը ակումբի համար շատ մեծ է և «Յուվենտուս»-ը ամռանը հնարավոր է կվաճառի պորտուգալացու տրանսֆերը:
«Յուվենտուս»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից` զիջելով պորտուգալական «Պորտու»-ին:
36-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և այլն: «Յուվենտուս»-ի կազմում հանդես է գալիս 2018 թվականից: