կարևոր
1243 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-12 15:11

Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն ուղղորդել է քննիչին՝ ձևակերպել Ռաֆիկ Հայրապետյանի մեղադրանքը․ Մակինյանը՝ հանցագործության մասին

Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն ուղղորդել է քննիչին՝ ձևակերպել Ռաֆիկ Հայրապետյանի մեղադրանքը․ Մակինյանը՝ հանցագործության մասին

Բացահայտվել է ծանրագույն հանցագործություն, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը՝ Փաշինյանի ուղղակի ուղղորդմամբ, ուղղակի միջամտություններ է իրականացրել արդարադատությանը: Այս մասին հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը ասուլիսում և ներկայացրեց մանրամասները։

Նա խոսեց արդեն հրապարակված տեսանյութի մասին, որտեղ պարզ երևում է, որ ՀՀ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, մեղադրանք առաջադրելու փաստաթղթի վրա զուգահեռ աշխատում են ոչ միայն գործով քննիչը, այլև Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, այնինչ մեղադրանք առաջադրելու բացառիկ իրավունքը քննիչինն է, որևէ այլ անձ իրավունք չունի միջամտելու։

Ավելին, Փաշինյանի օգնականն է որոշում՝ ինչ ձևակերպումներով  ինչ մեղադրանք առաջադրվի։

Աննա Վարդապետյանը Փաշինյանի իրավական հարցերով օգնականն է, և, փաստերը համադրելով, փաստաբանը համոզնունք է ձևավորել, որ կոնկերտ գործերով ուղղորդումները Նիկոլ Փաշինյանինն են։

Պաշտանատար անձանց կողմից այս ուղղորդումը ծանրագույն հանցագործություն է՝ մաֆիային բնորոշ դրսևում՝ ասաց Ամրամ Մակինյանը։

«Գողի և Նիկոլի օրը 40 օր է»՝ պատկերավոր համեմատեց փաստաբանը և ասաց, որ այսօր այդ բացահայտումների ժամանակն է։

Նա արձանագրեց, որ մեղադրանքի որոշումը նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթուղթ է, որը ձևակերպելու իրավունքը բացառապես քննիչինն է, բայց բացահայտված և հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է վարչապետի օգնականը փոփոխություններ կատարում «Վորդ» ֆայլում, և քննիչին ցուցում տալիս՝ ինչ մեաղդրանք գրել և ինչ ձևակերպումներով։

Ծանրագույն հանցագործության բաղադրիչ է նաև այն, թե ինչպես են վարչապետի օգնականին հասանելի դարձել այդ գաղտնի փաստաթղթերը։

Բանն այն է, որ Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավել են 2020թ մայիսի 19-ին՝ «շորթում» հոդվածով, այնինչ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը դեկտեմբերին է կայացվել․ սա նշանակում է՝ այդ ամսաթվի դրությամբ Աննա Վարդապետյանն արդեն որոշել էր, որ Ռաֆիկ Հայրապետյանին կարելի է մեղսագրել նաև «շորթում» հոդվածով մեղադրանք։

Մամուլի ասուլիսում ցուցադրվեցին կադրերը, որոնցում հստակ երևում են Աննա Վարդապետյանի կողմից փաստաթղթում կատարվող փոփոխությւները՝ աջ կողմում գծիկներով։

«Փաստաթուղթ կազմելու միակ սուբյեկտը քննիչն է․ սա մեղադրանքի հիմքնէ։ Ստացվում է, որ Աննա Վարդապետյանն է որոշում՝ այս փաստերից որը մնա։ Եվ հարց է առաջանում՝ Աննա Վարդապետյանը քրեական գործն է՞լ է կարդացել ամբողջ ծացվալով․ վստահություն է առաջանում, որ կարդացել է»,-ասաց Ամրամ Մակինյանը։

Եզրակացությունն այն է, որ Աննա Վարդապետյանը և քննիչը երկուսով որոշել են, թե Ռաֆիկ Հայրապետյանին ինչ մեղադրանք առաջադրվի․ այսինքն, վարչապետի օգնականն է որոշում՝ ՀՀ-ում ում ինչ մեղադրանք առաջադրվի։

Այս երկու անձանց համագործակցությամբ կազմվում է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, և որոշվում այս անձի ճակատագիրը։

Այսպիսով, փաստաբանի մոտ հարց է առաջանում՝ քննիչը և Աննա Վարդապետյանը ինչպե՞ս են իրար հետ ծանոթացել, կապ հաստաել և այս քրեական գործը ուղղորդել։

Նա հարցապնդում է անում Քննչական կոմիտեին և Գլխավոր դատախազությանը, որը հսկողություն է իրականացնում․ ո՞վ է կապել քննիչին Աննա Վարդապետյանի հետ, ո՞վ է հանձնարարել քննիչին, որ Աննա Վարդապետյանի հանձնարարությունները խելոք կատարի։ Այս հարցի պատասխանը պետք է տա Քննչական կոմիտեի ղեկավարը։

Մինչդեռ Դատախազությունը, ՔԿ-ն և ԱԱԾ-ն որևէ մեկնաբանություն չեն տվել։

Այս փաստերի հրապարակումից հետո պետք է անմիջապես քրեական գործ հարուցվեր, խուզարկություններ լինեին, և առգրավումներ կատարվեին ՔԿ-ում և կառավարությունում, պետք է առգրավվեին այն համակարգիչները, որոնցով այս գործողություններն իրականացվել են։

Այնինչ հիմա, երբ համակարգիչները չեն առգրավվել, պայմաններ է ստեղծվել, որ այս ապացույցները Աննա Վարդապետյանը և քննիչը վերացնեն և ոչնչացնեն։

«Իրենք վստա՞հ են, որ այս տեղեկություները, որ հրապարակվել են մամուլում, եզակի են․ ես վստահ եմ՝ եզակի չեն։ Տարբեր անձանց որպես մեղադրյալ ներագրվելու տեղեկությունները կարող են վերաբերել նաև այլ անձանց․ ԱԱԾ-ն չի՞ ուզում ծանոթանալ այս տեղեկություններին, թե՞ ԱԱԾ-ից էլ Աննա Վարդապետյանին ուղարկված ֆայլեր կան»,-ասաց Ամրամ Մակինյանը։

Փաստաբանը բացառում է Աննա Վարդապետյանի անձնական մոտիվացիան, համոզված է, որ սա պայմանավորված է խմբային շահով՝ հանձնարարությունը տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ կուրացիա անել այս դատական ակտը։ Նա չբացառեց, որ արդեն դատական ակտ էլ կա գրված Ռաֆիկ Հայրապետյանի գործով․ նա վստահ է, որ կա։

Ամրամ Մակինյանը եզրակացրեց, որ որոշ գործեր արդեն քննչականները չեն ուղարկում դատարաններ, Փաշինյանն է ուղարկում և շատ նեղվում է, որ դատարաններում այդ գործերը ջարդվում են և օբյեկտիվ քննություն է իրականացվում․ նա նշեց՝ փառք ու պատիվ դատավորներին, որ Փաշինյանին չեն լսում և գործերը քննում են օբյեկտիվորեն։