11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Արցախում՝ Ասկերանում, ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով կառուցվել է հերթական բլոկա-մոդուլային ավանը՝ նախատեսված 60 անձի համար:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ կայքը, սա արդեն իններորդ քաղաքն է, որը կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար։
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում):