Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 118 569 219-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:
COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 629 357-ի, ապաքինվել է մոտ 93 միլիոն մարդ:
10 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: