կարևոր
1034 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-12 12:57

Ընթանում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ

Ընթանում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ

Մարտի 11-ի եւ 12-ի ընթացքում տեղացած ձյան եւ բքի պատճառով  դժվարանցանելի են դարձել Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, տեղացած ձյան շերտը կազմել է 10-15 սանտիմետր։ Ձյունը որոշ տեղերում, հատկապես Վարդենիսի տարածաշրջանում, ուղեկցվել է բքով, ինչը դժվարացնում է ճանապարհները սպասարկող կազմակերպությունների աշխատանքները։  

«Ճանապարհների անցանելիությունը հիմնականում ապահովված է։ Մարտի 12-ի առավոտվա ժամերի դրությամբ ճանապարհները դժվարանցանելի են մնում Վարդենիսի տարածաշրջանում, որտեղ բուքը չի ընդհատվել։ Իսկ մյուս տարածքներում, որտեղ հանդարտ եղանակ է, կատարվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ, ապահովվում է ճանապարհների անցանելիությունը»,- նշել է Գեւորգ Խաչատրյանը։