կարևոր
1673 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-12 12:21

Մեկնարել է Արցախի երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացման ծրագիրը

Մեկնարել է Արցախի երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացման ծրագիրը

Մարտի 11-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի դահլիճում ազդարարվել է «Արցախի երիտասարդության կարողականության եւ հմտությունների զարգացման դասընթացներ»-ի մեկնարկը: Այս մասին տեղեկացնում է Aparaj.am-ը։ Դասընթացներն իրագործում է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ: Ծրագիրը 18-35 տարեկան երիտասարդների համար:

Դասընթացները կազմակերպվելու են «Նորարարական գյուղատնտեսություն», «Հյուրընկալություն», «Բիզնես կառավարում», «Սնունդ և ըմպելիքներ», «Թվայնացում», «Գործարարական լեզվի օգտագործում», «Կանաչ էներգետիկայի ծառայություններ», «Հրապարակախոսություն», «Բջջային հավելվածների մշակում» թեմաներով: Դասընթացներն անց են կացնելու տվյալ ոլորտներում հաջողություններ գրանցած մասնագետներ:

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագրեր, ներկայացված ծրագրերի մի մասը ֆինանսավորվի:

Ծրագրի բացման արարողությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, դասընթացների մասնակիցներ: