կարևոր
2699 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-11 22:51

Արցախյան պատերազմի հետևանքների լուսանկարները World Press Photo 2021-ի մրցանակների հավակնորդ են (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արցախյան պատերազմի հետևանքների լուսանկարները World Press Photo 2021-ի մրցանակների հավակնորդ են (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթը հրապարակել է մրցանակների հավակնորդ լուսանկարները:

Հայաստանը ներկայացնող վավերագրող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» «Ժամանակակից խնդիրներ» անվանակարգում ընդգրկված 3 լուսանկարներից է: Լուսանկարն արվել է 2020թվականի հոկտեմբերի 31-ին, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկից Քաշաթաղ գնացող հատվածում դիրքերում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռուս ֆոտոլրագրող Վալերի Մելնիկովի Կորուսյալ դրախտ ֆոտոշարքը պատմում է Արցախի պատերազմի հետևանքների մասին: Մելնիկովի լուսանկարներն ընդգրկվել են մի քանի անվանակարգերում: «Տարվա լուսանկար» անվանակարգի մրցանակի հավակնորդ է նոյեմբերի 28-ին Բերձորի իրենց տունը լքող Ազատ Գևորգյանի և նրա կնոջ Անաիկի լուսանկարը:

«Տարվա ֆոտոպատմություններ» անվանակարգում ներկայացվել է Մելնիկովի «Կորուսյալ դրախտ» ֆոտոպատմությունը: Լուսանկարներն արվել են 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Արցախում: Դրանք պատերազմի հետևանքների մասին են՝ իրենց տները լքող, սգացող արցախցիներ, այրված տներ, ավիրված գյուղեր: 

«Կորուսյալ դրախտ» ֆոտոպատմությունն ընդգրկվել է նաև «Նորություններ» անվանակարգում: 

Մրցույթի հաղթողները կհայտարարվեն 2021 թվականի ապրիլի 15-ին: Քովիդի համավարակով պայմանավորված մրցանակաբաշխությունը առցանց է անցկացվելու: Այս տարի մրցույթին դիմել է 4315 լուսանկարիչ 130 երկրներից, ստացվել է 74 470 լուսանկար:

World Press Photo 2021-ի 8 անվանակարգերում մրցանակների թեկնածուներ են ընտրվել 48  լուսանկարիչ 28 երկրից. Հայաստան, Արգենտինա, Ավստրալիա, Բանգլադեշ, Բելառուս, Բրազիլիա, Կանադա, Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Իրան, Իռլանդիա, Մեքսիկա, Մյանմար, Պերու, Ֆիլիպիններ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Միացյալ Նահանգներ: