«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր մի խումբ տղաների հետ այցելել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ և հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը Yerkirmedia.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը, նշելով, որ Դանիել Իոաննիսյանը մի խումբ երիտասարդների հետ ՊՈԱԿ-ի տարածքում հարձակում է եղել։
Նշենք, որ այսօր առավոտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում պատմել էր պատերազմի օրերին Իոաննիսյանի հակահայկական գործունեությունից։