կարևոր
729 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-11 18:24

Ալբերտ Ազարյանի և Արթուր Ալեքսանյանի անվան կրթաթոշակներ՝ ուսանողներին

Ալբերտ Ազարյանի և Արթուր Ալեքսանյանի անվան կրթաթոշակներ՝ ուսանողներին

Օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանն ու Արթուր Ալեքսանյանն այսօր իրենց անվան անհատական կրթաթոշակների հավաստագրեր հանձնեցին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բարձր առաջադիմություն և մարզական ձեռքբերումներ ունեցող ուսանողներին։

Ինչպես նշեց ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, անվանական կրթաթոշակներ տրվում են տարբեր մարզաձևերից՝ հաշվի առնելով երեք չափանիշներ։ Այս տարի դրանք տասն են։ Կրթաթոշակի արժանացած ուսանողները միանվագ կստանան 150 հազարական դրամ։

Ինստիտուտի 75–ամյակին կապակցությամբ Դավիթ Խիթարյանը բուհի հիմնադիր ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան ոսկե մեդալների հանձնեց մի շարք դասախոսների։

Միջոցամանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։