Մյանմայում ավելի քան 1 ամիս առաջ ռազմական հեղաշրջում իրականացրած զինվորականությունը կարծես չի պատրաստվում բաց թողնել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, երկրի դեֆակտո ղեկավար Աուն Սան Սու Չժիին:
Նրան նոր մեղադրանք են առաջադրել, որը թերեւս ամենածանր է մինչ այս եղածներից: Ըստ այդմ, Աուն Սան Սու Չժիին 600,000 դոլար ու ոսկի է անօրինական ճանապարհով վերցրել: Իսկ մինչ այդ, զինվորակականներին էլ մեղադրում են հեղաշրջման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու համար:
Այսօր եւս 7 ցուցարար է զոհվել Մյանմայում: Ոչ պաշտոնական տվյալներով, անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաների ժամանակ մահացածների թիվը հասնում է 60-ի: