կարևոր
1937 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-11 17:16

Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը և պարտավորեցրել նրան վճարել 100 հազար ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում

Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը և պարտավորեցրել նրան վճարել 100 հազար ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում

Փաստաբան Ալեքսանդր Կուչաբաևը հայտնում է, որ դատարանը մերժել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ Գեղամ Աշոտի Սիմոնյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին և պարտավորեցրել նրան վճարել 100,000 դրամ փոխհատուցում:

«ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայցադիմումը մերժվեց։ Բացի մերժումից՝ Ալեն Սիմոնյանը կվճարի նաև 100 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես փոխհատուցում։ Թև գումարը մեծ չէ, բայց հաջորդ անգամ այն կստիպի մի փոքր մտածել հայց տանել, թե ոչ։

Միաժամանակ, սա նշանակում է, որ հոդվածում տեղ գտած տեղեկությունները մնում են չհերքված, իսկ կանխավարկածի մակարդակում՝ իրականությանը համապատասխանող։

Հ․գ․ Դատավոր Հ․ Զարգարյանը հերթական անգամ փայլեց իր արհեստավարժությամբ, ինչ համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Իրավաբաններին խորհուրդ կտամ կարդալ վճիռը․ այն ունի պատճառաբանվածության գերբարձր նշաձող»,- գրել է փաստաբանը։