կարևոր
1384 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-11 16:52

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9 270 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9 270 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 9 270-ով, վարակակաիրների ընդհանուր քանակը հասել Է 4 360 823-ի: Մարտի 11-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0,21 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է 310 556 մարդ:

Կորոնավիրուսից հետո բուժվածների թիվն աճել է 14 006-ով՝ մինչեւ 3 959 533: Ապաքինվածների բաժինն, շտաբի տվյալների համաձայն՝ ավելացել է վարակվածների ընդհանուր քանակի մինչեւ 90,8 տոկոսը:

Մահացածների թիվն աճել է 459-ով՝ մեկ օր առաջվա 466-ի դիմաց: Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 90 734 հիվանդ: