կարևոր
1481 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-11 15:55

Վրաստանը հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Բաքու կատարելիք այցի մասին

Վրաստանը հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Բաքու կատարելիք այցի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան. հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն Ադրբեջանի Ձեռնարկատերերի ազգային համադաշնության նախագահ Մամեդ Մուսաևի հետ հանդիպման ժամանակ։

Ղարիբաշվիլիի համար սա երկար դադարից հետո առաջին այցն է վարչապետի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին երկրորդ անգամ Վրաստանի վարչապետ է դարձել փետրվարի 22-ին: