կարևոր
10642 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-11 15:42

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի Զինված ուժերի գլխավոր շտաբ այցի ընթացքում ուշագրավ մի դրվագ դուրս է մնացել շատերի ուշադրությունից (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նախօրեին մեծ աղմուկ հանած Նիկոլ Փաշինյանի Զինված ուժերի գլխավոր շտաբ այցի ընթացքում ուշագրավ մի դրվագ դուրս է մնացել շատերի ուշադրությունից։

Ի տարբերույթուն, մյուս բոլոր դեպքերում, Փաշինյանը Հայոց Բանակի կենտրոնակայան է գնացել եւ Բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ հանդիպման է ներկայացել թիկնապահների մեծաթիվ ուժերով։ Հրապարկված շատ կարճ տեսանյութում անգամ երեւում է, որ Պաշտպանության նախարարության գլխավոր՝ խորհրդակցական դահլիճի բոլոր անկյուններում ու սյուների մոտ կանգնած են Փաշինյանի անվտանգությունն ապահովող թիկնապահներ։

Այս դեպքում հանդիպումը ոչ թե հանրային հերթական վայրում էր, այլ՝ երկրի անվտանգության գլխավոր երաշխավորի, ռազմական այս դրության պայմաններում կարեւոր դերակատարում ունեցող զինված ուժերի եւ նրա հրամանատարության կենտրոնական եւ խիստ պաշտպանված դահլիճում։ Համեմատության համար նշենք, որ օրինակ պատերազմի ավարտից հետո, լարված մթնոլորտում անգամ, նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանին Պաշտպանության նախարարության նույն դահլիճում ուղեկցել է անվտանգության միայն մեկ ծառայող։