Yerkirmedia.am-ը Ձեզ է ներկայացնում հետաքրքիր, ուշագրավ տեղեկություններ․
- «Հարրի Փոթեր» վիպաշարի հետաքրքրական փաստերից է այն, որ Ջոան Ռոուլինգն առաջին մարդն է, որ միլիարդատեր է դարձել գրքեր գրելու շնորհիվ:
- Մենք չենք կարող ուշադրություն չդարձնել կարևոր և մեր կյանքին վտանգ սպառնացող իրադարձությունների վրա: Նկատել եք արդյո՞ք, որ մենք միշտ կանգ ենք առնում դիտելու դժբախտ պատահարները: Իրականում մենք չենք կարող անտեսել վտանգավոր բաները: Ուղեղում առկա հնագույն կառուցվածքը պատասխանատու է պարզ ռեֆլեքսների և գոյատևման համար և հարցնում է. «կարո՞ղ եմ ուտել այն», «կարո՞ղ է դա ինձ սպառնալ»:
- Գիտնականներն ասում են, որ որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան շատ է մարդը երազներ տեսնում:
- Շատ ուտելուց հետո լսողությունը թուլանում է։
- Ամենաարագն աճում է միջնամատի եղունգը: