Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդպետյանի և ՀՀ քննչակն կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման մասին՝ կից ապացույցները ներկայացնելով, հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գերլ է Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանը:
Ավելի վաղ փաստաբանը մեկ այլ գրառմամբ հաղորդում էր հանցագործության մասին
«Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հրապարակված տեսանյութերն իրենց մեջ պարունակում են պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված հանցվոր խմբին բնորոշ ծանր հանցագործություններ կատարելու անհերքելի փաստեր.…
Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրում և ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանին ուղարկում Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, հստակ երևում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին է ուղարկում Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը…
Հիմա հարց- տիկին և պարոն, ու՞մ հանձնարարությամբ և ի՞նչ շարժառիթով եք կատարել այդ հանցանքները… բա ձեզ պե՞տք էր ուրիշի համար նստել…
Այս խայտառակության վերաբերյալ առավոտյան հանցագործության մասին գրավոր հաղորդում եմ ներկայացնելու գլխավոր դատախազություն, իսկ մինչ այդ ասեմ, որ գիշերը չքնելն ու նամակագրությունը մաքրելը քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում օգուտ չեն բերի…
Հ.Գ. համոզված եմ, որ քաղաքական իշխանության կողմից այսպիսի կեղտոտ պատվերները եզակի չեն, կարծում եմ նաև, որ տեսանյութերը՝ նույնպես...
Փաստաբանը նաև ապացույց է ներկայացրել, որ Փաշինյանի օգնականը հանձնարարում է քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել:
«Ես էլ մտածում եմ, թե մեկ այլ քննիչն ինչու է ակնհայտորեն դուրս գալիս քրեական գործով պարզաբանման ենթակա հարցերի շրջանակից. փաստորեն նիկոլ փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել…Այս հարցը նույնպես Ա.Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործով պարզաբանման կարիք ունի…
Կից ապացույցը…»,-գրել էր Մակինյանը: