27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը ապրիլի 10-ին կանցկացնի իր հերթական պրոֆեսիոնալ մենամարտը:
Հայ բռնցքամարտիկը Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցի Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Մաեմու Ռոֆիվայի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում 19 հաղթանակ է տոնել, որից 12 նոկաուտով: Ընդ որում Ռոֆիվան եղել է նաև WBA վարկածով Աֆրիկա մայրցամաքի չեմպիոն: Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ նոկաուտով հաղթելով բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն: Հերթական պրոֆեսիոնալ մենամարտին նախապատրաստվելու համար Տոնականյանը մարզվում է Վլադկիավազում մարզիչ Վիտալի Սլանովի գլխավորությամբ: