23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել են Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն:
Վերջինը «Թվիթերի» իր էջում տեղեկացրել է, որ քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, նաեւ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում վերջին զարգացումներին:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում կան հաղորդագրություններ Դոհայում կայացած տարբեր բանակցություններից, բայց ոչ Լավրով-Չավուշօղլու հանդիպումից: