կարևոր
1499 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-11 12:23

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 310 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 310 պացիենտ

Մարտի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 395 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  274 045 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 24 594 թեստավորում, որից 15 065-ը հակամարմինների թեստով, 9 529-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 310 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 267 421 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3 622:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.61%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.50%, վերջին 7 օրվանը՝ 1.83%: