կարևոր
4577 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-11 12:04

39 տարվա բանտային կյանքից հետո առաջիկա օրերին Համբիկ Սասունյանը ազատ կարձակվի

39 տարվա բանտային կյանքից հետո առաջիկա օրերին Համբիկ Սասունյանը ազատ կարձակվի

39 տարվա բանտային կյանքից հետո առաջիկա օրերին ազատ կարձակվի Համբիկ Սասունյանը, որին ամերիկյան դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայում գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության համար:

Սպանությունը կատարելիս հայ վրիժառուն, ի դեպ, եղել է 19 տարեկան: Սասունյանի ազատ արձակման հստակ օրը չի հաղորդվում, սակայն Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին տեղեկացրել է, որ չի պատրաստվում դիմել վճռաբեկ դատարան ու բողոքարկել Սասունյանին վաղաժամ ներում շնորհելու որոշումը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019-ին Կալիֆորնիայի դատարանը բավարարել էր Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատ արձակման հայցը, սակայն ամիսներ անց Կալիֆորնիայի նահանգապետ Նյուսոմը որոշել էր արգելափակել դատարանի որոշումը: Իսկ ահա անցած ամիս Լոս Անջելեսի գերագույն դատական ատյանը բեկանել էր Սասունյանի ազատ արձակումը կասեցնելու վերաբերյալ նահանգապետի որոշումը: Գերագույն ատյանն անհիմն էր որակել Նյուսոմի որոշումը եւ նրա բացատրությունները: