կարևոր
2236 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-11 11:55

Բոստոնի քաղաքապետը ներողություն է խնդրել հայ համայնքից և չեղյալ հայտարարել Խոջալուի դեպքերը խեղաթյուրող վիրավորական որոշումը

Բոստոնի քաղաքապետը ներողություն է խնդրել հայ համայնքից և չեղյալ հայտարարել Խոջալուի դեպքերը խեղաթյուրող վիրավորական որոշումը

Բոստոնի քաղաքապետ Մարտի Ուոլշը չեղյալ է հայտարարել 1992-ին Խոջալուի դեպքերը խեղաթյուրող վիրավորական որոշումը և ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից: Այս մասին հայտնում է Հայ Դատի հանձնախումբը: 

Արևելյան Մասաչուսեթս նահանգի Հայ դատի հանձնախմբի, Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանի և համայնքային փաստաբանների կոալիցիայի իրականացրած արդյունավետ աշխատանքի շնորհիվ քաղաքապետը հայտարարություն է տարածել, որում նշված է. 

«Ես կցանկանայի ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից Խոջալուի հիշատակի օրվա կապակցությամբ 2021 թվականի փետրվարի 26-ին հռչակագրի համար:  Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցներից հետո մենք հասկանում ենք, որ այս հայտարարությունը վնասակար է»: Նամակում շարունակվում է, որ քաղաքապետը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել հայտարարությունը:

Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքապետարանը կամ նահանգային կառավարությունը հայտարարում են փետրվարի 26-ին Խոջալուի հիշատակի օր: Գրեթե նույնական հայտարարություններ են արել Պորտլենդի, Մեյնի և Մինեսոտայի նահանգապետերը: «Սա ակնհայտորեն թուրք-ադրբեջանական քարոզչական ջանքերի մի մասն է` ուղղված Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների նշանակության նվազեցմանը, որոնք Թուրքիայի կառավարությունը կատարել է անցյալում»,- նշել է Արևելյան Մասաչուսեթս նահանգի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Կալիգյանը: «Դա նաև հայերի դեմ պատերազմական հանցագործություններում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս կառավարությունների մեղավորությունը նվազեցնելու միջոց է»,-նշել է Կալիգյանը: