կարևոր
7078 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-11 00:45

Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ

Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրինա Դանիելյանը:

«Առավոտվանից սպասում էի Մարալը երբ է հասնելու, որ այդ ուրախ լուրը տեղեկացնեմ բոլորիդ։ Հենց նոր հասավ Բեյրութ, որի համար անչափ շնորհակալ ենք մեր ընկերներին՝ Մոսկվայի իշխանությանը»:

Նշենք, նաև, որ ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին հեռախոսազրույց  է ունեցել Մարալ Նաջարյանի հետ։

Հիշեցնենք, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանը գնացել էր Շուշիից իրերը վերցնելու, նրան ադրբեջանցիները գերի էին վերցրել:  Մարալը ՀՀ և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի: Նա նախորդ տարվա օգոստոսի 4-ի Բեյրութում հնչած պայթյունից հետո՝ օգոստոսի 29-ին, քրոջ հետ տեղափոխվել էր Հայաստան: