կարևոր
712 դիտում, 8 ամիս առաջ - 2021-03-10 22:46

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը համառ պայքարում զիջեց Վրաստանին

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը համառ պայքարում զիջեց Վրաստանին

 Երևանում կայացավ ՈՒԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ազգային հավաքականը համառ պայքարում զիջեց մրցակցին 2:3 հաշվով:

Հայաստան` 19․ Ռոբերտ Բոյարկին, 6․ Նիկիտա Խրոմիխ, 7․ Վլադիմիր Սանոսյան, 8․ Դենիս Նևեդրով, 13․ Արթուր Մելքոնյան

Պահեստայիններ․ 12․ Լուան Բարբոսա, 3․ Գամլետ Մանուկյան, 4․ Ռաֆիկ Բաղդասարյան, 9․ Սարգիս Մարգարյան, 10․ Սարո Գալստյան (ա), 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն, 15․ Դավիդ Ասլանյան, 20․ Վիտինյո

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան: