16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Ռուսաստանը չի ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:
Դմիտրի Պեսկովը նշել է, որ սա երկու երկրների միջեւ տարաձայնություններից մեկն է, սակայն Մոսկվան շարունակում է համբերատար բացատրել իր տեսակետը եւ վստահ է, որ վաղ թե ուշ թուրք գործընկերները կընդունեն այն: Միեւնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ Թուրքիան շատ կարեւոր եւ ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար՝ ընդգծելով, որ Անկարան եւ Մոսկվան սերտորեն համագործակցում են տարածաշրջանային գրեթե բոլոր հարցերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի: