Մարտի 10-ին քաղաքացիները շարունակել են փակ պահել Ազգային ժողովի մուտքերը՝ թույլ չտալով Հայաստանի շահերին հակասող խորհրդարանին շարունակել գործունեությունը։
Բացի պատգամավորների համար նախատեսված մուտքերից, Ազգային ժողովն ունի նաև տնտեսական մուտք, որը նախատեսված է տարատեսակ տնտեսական ապրանքներ՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ, տարբեր իրեր, Ազգային ժողով տեղափոխելու համար։
Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ Ազգային ժողով են մտել հենց այդ մուտքից։
Լուսանկարները՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ