կարևոր
1369 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-10 19:48

Տպավորություն է, որ իրենց սեւ գործն արել են, հիմա մեզ քննարկումների են տանո՞ւմ. Սաղաթելյանը՝ ՀՀ նախագահի առաջարկի մասին

Տպավորություն է, որ իրենց սեւ գործն արել են, հիմա մեզ քննարկումների են տանո՞ւմ. Սաղաթելյանը՝ ՀՀ նախագահի առաջարկի մասին

Տպավորություն է, որ իրենց սեւ գործն արել են, հիմա մեզ ինչ-որ քննարկումների են տանո՞ւմ: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, որը կլոր սեղանի շուրջ է հրավիրել վարչապետին, Շարժման ներկայացուցիչներին ու ԱԺ խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու ստեղծված իրավիճակից ելքերը:

«Մենք հանդիպումների առումով կոմպլեքսներ չունենք, խնդիրն այն է, թե ինչից պետք է խոսենք: Եթե կլինի օրակարգը, կլինի ինչի մասին… եթե Արմեն Սարգսյանը հրավիրել է Նիկոլին, որ քննարկենք իր հեռացման ճանապարհային քարտեզը այդ օրակարգով կարելի է խոսել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ երկխոսության կոչով հանդես է եկել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա ասաց. «Հիմա էլի հրեշտակի թեւեր սկսեց հագնել Նիկոլի գաղափարական հայրը, անձ, որը տարիներ շարունակ քարոզում էր, որ պետք է տանք, որ լավ ապրենք»: