կարևոր
1429 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-10 19:01

Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի Պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Զրույցի ընթացքում արծարծվել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության տարբեր ասպեկտներ, ներկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղում այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները կատարում են առաջադրանքները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: