կարևոր
945 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-10 17:17

ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9 079 դեպք են հայտնաբերել.դա նվազագույնն Է հոկտեմբերի 1-ից ի վեր

ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9 079 դեպք են հայտնաբերել.դա նվազագույնն Է հոկտեմբերի 1-ից ի վեր

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 9 079-ով, դա նվազագույնն է հոկտեմբերի 1-ից ի վեր:

Վարակվածների ընդհանուր քանակը հասել Է 4 351 553-ի, մարտի 10-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել է 0,21 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 315 751 մարդ:

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը մեկ օրում Մոսկվայում աճել է 1 116-ով: Ընդամենը մայրաքաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել են 993 998 ախտահարված: Աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,11 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել Էր 1 066 վարակված: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել Է 51 մարդ, ընդամենն արձանագրվել Է 15 547 մահացու վախճան: Մեկ օրում ապաքինմամբ դուրս Է գրվել 1 453 հիվանդ, ամբողջ ժամանակ ապաքինվել Է 914 626 մարդ: