կարևոր
825 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-10 17:02

Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են ևս 6 դի

Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են ևս 6 դի

ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 դի. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 դի:

Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կտեղեկացնենք առավոտյան: