Բաղրամյան պողոտայում իր հերթական հանրահավաքն է հրավիրել «Հայրենիքի փրկության շարժումը»:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում արդեն 10 օր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները վրաններ տեղադրեցին նաեւ Դեմիրճյան փողոցում՝ փակելով Ազգային ժողովի մուտքը:
Նշենք, նաև, որ երեկ մարտի 9-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց ներկաներին փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել կամ դուրս գալ շենքից: