կարևոր
1499 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-10 15:34

Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան. Իշխան Սաղաթելյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան. Իշխան Սաղաթելյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, արժանապատիվ քաղաքացիները շարունակում են փակ պահել Ազգային ժողովի մուտքերը՝ թույլ չտալով Հայաստանի շահերին հակասող խորհրդարանին շարունակել գործունեությունը։

 Պարզվեց, որ բացի պատգամավորների համար նախատեսված մուտքերից, Ազգային ժողովն ունի նաև տնտեսական մուտք, որը նախատեսված է տարատեսակ տնտեսական ապրանքներ՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ, տարբեր իրեր, Ազգային ժողով տեղափոխելու համար։

Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ Ազգային ժողով են մտել հենց այդ մուտքից։

Հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է՝ կա՛մ դուք ընտրելու եք արժանապատվությունը և կարողանալու եք ազատ շրջել մեր հայրենիքում, կա՛մ ընտրելու եք Նիկոլին և ստիպված եք լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով ու քայլել ամոթի միջացքներով՝ արժանանալով մեր քաղաքացիների անկեղծ գնահատականներին։ Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան»։